16/2 Kievyan Street, Yerevan, Armenia.
(+37411) 331-332

10-ՕՐՅԱ ՏՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԻՑ

1-ին օրԵրևան
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տրանսֆեր հյուրանոց Երևան։

2-րդ օրԵրևան –Վաղարշապատ- Զվարթնոց - Երևան
Նախաճաշ։ Այց Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածնի Մայր Տաճար, Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիներ։ Այցելություն Զվարթնոց տաճար։ Ճաշ: Երեկոյան զբոսանք Երևանի կենտրոնում` Կասկադ, Օպերա, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ իր Երգող շատրվաններով: Գիշերակաց հյուրանոց։

3-րդ օր Երևան - Գառնի - Գեղարդ - Երևան
Նախաճաշ։ Այց ժայռափոր Գեղարդավանք, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար 1-ին դար։ Ճաշ: Վերադարձ Հյուրանոց։

4-րդ օր Երևան – Օհանավանք- Քարի լիճ - Ամբերդ-Երևան
Նախաճաշ։ Այց Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում գտնվող Օհանավանք 13 դար: Վերելք Արագած՜ Քարի լիճ 3 207 մ բարձրություն ծովի մակարդակից: Ամբերդ, միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (10-րդ դար) պատմական Արագածոտն գավառում՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում՝ եռանկյունաձև հրվանդանին 2 300 մ բարձրության վրա։ Ճաշ: Վերադարձ հյուրանոց:

5-րդ օր Երևան
Նախաճաշ։ Ազատ ժամանակ: Երեկոյան Ընթրիք մշակութային ծրագրով: Գիշերակաց Երևան

6-րդ օր Երևան – Խորվիրապ-Նորավանք – Ջերմուկ- Վայք
Նախաճաշ։ Խոր վիրապի վանք, վայր ուր ըստ ավանդության 3-րդ դարում 15 տարի բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը հայոց առաջին կաթողիկոսը։ Այց Նորավանք՝ Սյունիքի հոգևոր կենտրոն, համալիր, որը կառուցվել է 13-14-րդ դարերում: Գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում։ Ճաշ: Այցելություն Ջերմուկ առողջարանային քաքաք, Հանքային ջրերի ըմպելասրահ, Ջրահարսի վարսեր ջրվեժ: Գիշերակաց Վայք

7-րդ օր Հին Խնձորեսկ - Տաթև - Քարահունջ - Վայք
Նախաճաշ։ Մեկնում քարանձավային բնակատեղի ՝ Հին Խնձորեսկ։ Տաթևեր 5,7 կմ երկարությամբ ճոպանուղի։ Այց 9 –րդ դարի նշանավոր պատմամշակույթային Տաթևի վանական համալիր: Այց Քարահունջ կամ Զորաց Քարեր նախապատմական մեգալիթյան կառույցը, որ աշխարհի հնագույն աստղադիտարանն և պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող հատուկ տարածք է։ Ընթրիք: Գիշերակաց Վայք:

8-րդ օր Սելիմ - Նորատուս - Հայրավանք - Սևանավանք-Դիլիջան Նախաճաշ։ Հայաստանի մետաքսե ճանապարհ Սելիմի իջևանատուն 14-րդ դար: Նորատուս աշխարհում խաչքարերի ամենամեծ համալիրն 9–17րդ դարեր: Հայրավանք 9-12 դդ: Ճաշ: Սևանի թերակղզի, Սևանավանք: Գիշերակաց Դիլիջան:

9-րդ օրԴիլիջան – Գոշավանք - Պարզ լիճ - Դիլիջան
Նախաճաշ։ Այց Գոշավանք միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն և Հաղարծին, 10-րդ դարի վանքային համալիր: Պարզ լիճ: Ընթրիք: Գիշերակաց Դիլիջան:

10-րդ օր Դիլիջան – Կեչառիս
Նախաճաշ։ Այց Կեչառիս համալիր՝ Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցի 11-13 դդ,: Տրանսֆեր Զվարթնոց օդանավակայանում: Մեկնում


330000.00 AMD